Իրանական կողմը հետաքրքրված է Հարավ–Արևմուտք տրանսպորտային միջանցքի զարգացմամբ ու Ադրբեջանի հետ համաձայնության ձեռք բերմամբ։ Այդ մասին մեկնաբանելով Իրանի նախագահ Հասան Ռոհանիի այցը Բաքու հայտարարել է քաղաքագետ Տոֆիկ Աբբասովը։Նա նշել է, որ այդ ուղղությունը շատ հեռանկարային է կողմերի համար։Ըստ նրա, Թեհրանն ու Բաքուն կարող են զարգացնել կապերն Ադրբեջան–Իրան–ՌԴ ու Ադրբեջան–Իրան–Թուրքիա ֆորմատներով։Նա հավելել է, որ Իրանի ու Ադրբեջանի միջև քաղաքական երկխոսության մակարդակը գտնվում է ռազմավարական հարթության վրա, ինչը թույլ է տալիս զարգացնել տնտեսական ու հումանիտար կապերը։