Ռուսական պաշտպանա-արդյունաբերական համալիրի համար ամերիկյան պատժամիջոցներից վնասը կազմում է հարյուր միլիարդավոր դոլարներ, սակայն ճիշտ գործողությունների դեպքում Մոսկվայի համար դա ռազմավարական առումով ձեռնտու է, քանի որ այն շատ իրավասություններ է ստանում, հայտարարել է փոխվարչապետ Դմիտրի Ռոգոզինը։Ռոգոզինի խոսքով՝ այդ պատժամիջոցները կարող են ձեռնտու լինել ամերիկացիներին, քանի որ նրանք խթանում են իրենց ապրանքը՝ զրկելով եվրոպացիներին ՌԴ-ի տարածքում իրենց ապրանքի իրացման հնարավորությունից և խանգարելով Ռուսաստանին վաճառելու իր ապրանքը երրորդ երկրներում: