27.11.2024
Վրաստանի ընդդիմությունը դատական հայց է նախապատրաստում
prev Նախորդ նորություն

Հայաստանի խնդրանքով ՀԱՊԿ անդամ պետությունների առաջնորդների հանդիպումը չի կայանա. Ուշակով

ՀԱՊԿ անդամ պետությունների առաջնորդների հանդիպումը, որը ծրագրված էր դեկտեմբերի 6-ին, չեղարկվել է Հայաստանի խնդրանքով, որը պատրաստվում է ընտրությունների: Այս մասին լրագրողներին հայտնել է ՌԴ նախագահի օգնական Յուրի Ուշակովը: Այս մասին հաղորդում է ՏԱՍՍ-ը:


«Հաշվի առնելով հայկական կողմի խնդրանքը, որը մատնանշել է նախընտրական քարոզարշավը, որոշում է կայացվել ՀԱՊԿ գագաթաժողով չանցկացնել»,- նշել է նա:


Կրեմլի ներկայացուցչի խոսքով, ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պարտականությունները կշարունակի կատարել Վալերիյ Սեմերիկովը: 


Ուշակովը, անդրադառնալով գլխավոր քարտուղարի թեկնածուներին նաև ասել է, որ մի քանի տարբերակ կա: Նաև ընդգծել, որ մինչև տարեվերջ գագաթաժողովը դժվար կայանա:  


Ավելի վաղ ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր, որ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինն է իր հետ հետ հեռախոսազրույցում առաջարկել է հետաձգել դեկտեմբերի 6-ին Սանկտ Պետերբուրգում անցկացվելիք գագաթնաժողովը։


«ՌԴ նախագահը մեր վերջին հեռախոսազրույցի ընթացքում առաջարկեց, որ քանի որ այսպիսի իրավիճակ է, ամսի 6-ի ՀԱՊԿ գագաթաժողովը չանենք, որպեսզի աշխատանքային կարգով քննարկենք լուծումները, հետո նոր պատրաստի լուծումներով գնանք, եւ ես համաձայնեցի, որովհետեւ կարծում եմ՝ աշխատանքային ընթացակարգերով այդ հարցը լուծելը ավելի ճիշտ է», - նշել էր Փաշինյանը։