Ռուսաստանի ու Թուրքիայի արտգործնախարարներ Սերգեյ Լավրովն ու Մեվլութ Չավուշօղլուն Սինգապուրում Հարավարեւելյան Ասիայի պետությունների ասոցիացիայի գծով նախարարական միջոցառումների շրջանակում քննարկել են երկկողմ հարաբերությունները ու միջազգային օրակարգը, հայտնել է Ռուսաստանի ԱԳՆ-ն։«Քննարկվել են երկկողմ հարաբերությունների զարգացման հրատապ հարցերը ու միջազգային օրակարգը»,- նշված է գերատեսչության հաղորդագրության մեջ։Լավրովը մասնակցել է Հարավարեւելյան Ասիայի պետությունների ասոցիացիայի գծով նախարարական միջոցառումներին, այդ թվում Արևելաասիական գագաթնաժողովի անդամների ԱԳՆ ղեկավարների 8-րդ հանդիպմանն ու անվտանգության հարցերով 25-րդ տարածաշրջանային ֆորումին։