ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը խոստացել է ոչնչացնել «Իսլամական պետություն» խմբավորումը: Թրամփը շնորհավորել է Իրաքի իշխանություններին Մոսուլում տարած հաղթանակի կապակցությամբ:Հուլիսի 10-ին Իրաքի վարչապետ Հայդեր ալ Աբադին պաշտոնապես հայտարարեց ԻՊ-ից Մոսուլի ազատագրման մասին:«Վերջին 6 ամսում մենք ավելի մեծ առաջընթացի ենք հասել ԻՊ դեմ պայքարում, քան բոլոր նախորդ տարիներին, երբ այդ խմբավորումն առանցքային սպառնալիք էր... Մենք կշարունակենք ԻՊ ոչնչացումը»,- ասել է ԱՄՆ նախագահը, հայտնում է ՌԻԱ Նովոստին:Ըստ նրա, «հաղթանակը Մոսուլում վկայում է, որ ԻՊ օրերն Իրաքում և Սիրիայում հաշված են»: