26.11.2024
Փորձագետ. Մոսկվան ոչնչացրել է ծայրահեղականներին Սիրիայում, որպեսզի նրանք չհասնեն Կովկաս
prev Նախորդ նորություն

Հայաստանում նախադեպը չունեցող քարոզարշավ է տեղի ունեցել. ոստիկանապետ

ՀՀ ոստիկանապետ Վալերի Օսիպյանը վստահեցնում է, որ Աժ արտահերթ ընտրությունների հետ կապված օրենքով նախատեսված բոլոր կանխարգելիչ աշխատանքները կատարվել են:


նա կարծում է, որ շատ լավ են կատարվել այդ աշխատանքները: Այս մասին այսօր՝ դեկտեմբերի 9-ին ԱԺ ընտրություններում քվարկությունից հետո լրագրողների հետ զրույցում ասաց նա՝ հավելելով, որ քվեարկել է հանուն լավ Հայաստանի: «Նաեւ համեմատության կարգով նախորդ ընտրությունների հետ ասեմ, որ նախադեպը չունեցող քարոզարշավ է տեղի ունեցել, կարծում եմ՝ ինքներդ էլ կարող եք փաստել: Տեղի չի ունեցել որեւէ արտառոց դեպք»,-ասաց նա:


Անդրադառնալով մարզերում քաղաքական ուժերի եւ թեկնածուների հետ իր հանդիպմանը, Օսիպյանը նշեց, որ դա եղել է իր նախաձեռնությունը:


«Հանդիպել եմ կանխարգելիչ աշխատանքների շրջանակներում, որ ունենանք լավ ընտրություններ: Այնպես չի, որ դա չի կարող անել ոստիկանությունը ինքնուրույն: Մենք տեսանք, որ Երեւանի ավագանու ընտրություններում մենք ունեցանք Հայաստահնի պատմության մեջ լավագույն ընտրությունները: Ուղղակի էլ ավելի լավ ընտրություններ ունենալու համար համագործակցեցինք քաղաքական ուժերի հետ: Բացատրեցինք՝ ինչ չի թույլատրվում, ինչն է թույլատրելի»,-ասաց նա: