Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարներ Էդվարդ Նալբանդյանն ու Էլմար Մամեդյարովը մոտ ժամանակներս հանդիպում կանցկացնեն Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման հարցը քննարկելու համար: Այս մասին հայտարարել է Էլմար Մամեդյարովը՝ Բաքվում լեհ գործընկեր Վիտոլդ Վաշիկովսկիի հետ համատեղ ասուլիսի ժամանակ: Ինտերֆաքս-Ադրբեջան-ի հաղորդմամբ՝ հանդիպման վայրը դեռ որոշված չէ: Մամեդյարովն ընդգծել է, որ բանակցությունները պետք է լինեն «ինտենսիվ և առարկայական»: «ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներն ունեն մի շարք առաջարկներ: Արտգործնախարարների հանդիպման գլխավոր նպատակը կոնկրետ քննարկումներ անցկացնելն է»,- հավելել է նա: