10.05.2025
Հս. Կորեան խոստացել է «անհավանական» ու «անսպասելի» հարված հասցնել ԱՄՆ-ին
19.10.2017
Հս. Կորեան խոստացել է «անհավանական» ու «անսպասելի» հարված հասցնել ԱՄՆ-ին

Հյուսիսային Կորեան սպառնացել է «ամենաանսպասելի» պահին «անհավանական» հարված հասցնել Միացյալ Նահանգներին: Այս մասին ասվում է Կորեայի կենտրոնական հեռագրային գործակալության տարածած հայտարարությունում: Ինչպես նշում է tass.ru-ն, հայտարարությունն արվել է Կորեական թերակղզու ափերից ոչ հեռու ԱՄՆ-ի ու Հարավային Կորեայի համատեղ ծովային զորավարժությունների ֆոնին: Հայտնի է, որ ամերիկյան և հարավկորեական ռազմածովային ուժերի համատեղ զորավարժություններում ներգրավված է «Ronald Regan» ավիակիրը: «Երևի Միացյալ Նահանգները խելքը թռցրել է՝ ուղիղ մեր քթի տակ բերելով այն թիրախները, որոնք մեզ համար առաջնային են: ԱՄՆ-ն պետք է նկատի ունենա, որ մեր հարվածը վրա կհասնի ամենաանսպասելի պահին՝ ամենաանսպասելի վայրում»,-ասվում է հյուսիսկորեական իշխանությունների հայտարարությունում: