Քիչ առաջ Հանրապետության հրապարակ է ժամանել ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը: Այս պահին նա հրապարակի հարթակի մոտ է, որտեղի քիչ անց մեկնարկելու է հանրահավաքը: Ցուցարարները վանկարկում են «Քայլ արա նախագահ», «Նի-կոլ»: 19.21 Արմեն Սարգսյանն ու Նիկոլ Փաշինյանը շարժվում են դեպի Մարիոթ հյուրանոց. Փաշինյանը ճանապարհում էր նախագահին: Լրագրողների հարցին՝ բանակցությունների հույս կա՞, նա արձագանքեց՝ հույս ունի: Հիշեցնենք, ավելի վաղ նախագահը Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպելու կոչ էր հնչեցրել, ինչին ի պատասխան Փաշինյանը նրան հրավիրել էր երկխոսության Հանրապետության հրապարակ: