Բաքուն գնում է ֆրանսիական ՀՕՊ համակարգեր` ՌԴ առաքումներից կախվածության թուլացման համար
Ադրբեջանը ֆրանսիական կողմից գնել է ASTER 30 SAMP/T" և "VL Mica" ՀՕՊ համակարգեր, որոնք համարվում են աշխարհում ամենաարդիականներից մեկը: Այդ մասին հայտարարել է ռուսաստանցի ռազմական փորձագետ Ալեքսեյ Խլոպոտովը:
Նա նշել է, որ դրանք նախատեսված են ինչպես զորքերի, այնպես էլ ռազմավարական նշանակության օբյեկտների պաշտպանության համար:
Ըստ նրա, Ադրբեջանն արդեն գնել է ռուսական արտադրության С-300ПМУ2 «Фаворит», «Бук-М1», «Тор-М2Э» համակարգեր, ինչպես նաև իսրայելական Барак-8 համակարգը: Նրա խոսքով, գնելով SAMP-T համակարգն Ադրբեջանը ցանկանում է նվազեցնել իր կախվածությունը ռուսական ռազմական առաքումներից, քանի որ պատերազմի դեպքում ՌԴ-ն, որպես ՀՀ-ի դաշնակից պետք է ինչ-որ կերպ արձագանքի:
Նա հավելել է, որ SAMP-T-ը կարևոր է օդային հարվածներից, այդ թվում Իսկանդերի հրթիռներից պաշտպանվելու համար: