20.04.2025
Լուրջ կասկածներ ունեմ, որ նրանք դավադիր պատերազմի հրաձիգներ են. Փաշինյանը՝ Շահնազարյանին
prev Նախորդ նորություն

Փոխվարչապետի պաշտոնակատարը մասնակցել է ԵՏՀ խորհրդի հերթական նիստին

Ռուսաստանի Դաշնությունում աշխատանքային այցով գտնվող փոխվարչապետի պաշտոնակատար Մհեր Գրիգորյանն այսօր Սանկտ Պետերբուրգում մասնակցել է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի հերթական նիստին:


Նիստը կայացել է նեղ, այնուհետև ընդլայնված կազմով: Խորհրդի նիստի օրակարգում էին Եվրասիական տնտեսական միության շրջանակներում ինտեգրացիոն գործընթացների հետագա զարգացմանը վերաբերող մի շարք հարցեր: Անդրադարձ է կատարվել ԵԱՏՄ երկրների միջև առևտրին առնչվող հարցերի, ինչպես նաև ԵԱՏՄ շրջանակներում արդյունաբերական համագործակցության թվային փոխակերպման համար անհրաժեշտ պայմաններին:


Մասնակիցներն, ի թիվս օրակարգի այլ հարցերի, քննարկել են Սինգապուրի և Սերբիայի հետ ԵԱՏՄ բանակցությունների ընթացքը:

Մամուլ. Վիգեն Սարգսյանին ՀՀԿ-ում չեն ենթարկվում, հակակրանքը նրա նկատմամբ խորանում է
Հաջորդ նորություն next
 Լուսանկարը` arka.am
17.04.2025
ԵԱԶԲ-ը 80 000 դոլար կհատկացնի Ֆինանսների նախարարության ղեկավար կազմի վերապատրաստման համար