23.11.2024
ՍՈՒ-25 մարտական ինքնաթիռի վթարի պատճառների վերաբերյալ կա մի քանի վարկած. ՔԿ
prev Նախորդ նորություն

Գաղտնալսում, մաս 2-րդ. Փաշինյանն ինքը հրապարակեց «դավադիրների» տարածածը (Voice)

Վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը հրապարակել է գաղտնալսման երկրորդ մասը:


«Ժողովուրդ, իմացա՞ք, դավադիրները գաղտնալսման երկրորդ մասն են տարածել: Ժամանակին սրա մասին էի պատմում ԱԺ ամբիոնից: Քիչ անց ուղիղ եթեր կմտնեմ: Դուխով:)»,- գրել է նա:



Այս անգամ գաղտնալսման թիրախում է Նիկոլ Փաշինյանի ու ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանի հեռախոսազրույցը: Կա հատված նաև Արթուր Վանեցյանի և Սասուն Խաչատրյանի զրույցից, որի ժամանակ քննարկվում է, թե քանի միլիոն գրավով կարելի է ազատել Յուրի Խաչատուրովին: