Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը Մոսկվայում ՀՀ Ազգային ժողովի և Կառավարության բարձրաստիճան պաշտոնյաների ուղեկցությամբ մասնակցել է Հայաստանի ազգային հերոս Նիկոլայ Ռիժկովի հոգեհանգստի արարողությանը: Այս մասին հայտնում են կառավարությունից: Հիշեցնենք, Հայաստանի ազգային հերոս Նիկոլայ Ռիժկովը մահացել է 94 տարեկան հասակում: