22.01.2025
ՍԱՏՄ-ն «Ռոսսելխոզնադզորից» գրություն է ստացել իշխանի ձկնկիթի մեջ ԱՑԽՄ-ի հայտնաբերման մասին
04.03.2024
ՍԱՏՄ-ն «Ռոսսելխոզնադզորից» գրություն է ստացել իշխանի ձկնկիթի մեջ ԱՑԽՄ-ի հայտնաբերման մասին

ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմինը ՌԴ անասնաբուժության և բուսասանիտարիայի հսկողության դաշնային ծառայությունից (Ռոսսելխոզնադզոր) ստացել է գրություն այն մասին, որ Հայաստանից ներմուծված «Մաքս Ֆիշ» ՍՊԸ ընկերության կողմից արտադրված իշխանի ձկնկիթի մեջ լաբորատոր փորձաքննությամբ հայտնաբերվել է ԱՑԽՄ (աղիքային ցուպիկի խմբի մանրէներ): Նկատի ունենալով արձանագրված արդյունքը՝ Եվրասիական տնտեսական միության անդամ մի պետությունից Եվրասիական տնտեսական միության անդամ մյուս պետություն փոխադրվող` հսկման ենթակա ապրանքների արտադրություն, վերամշակում և (կամ) պահպանում իրականացնող կազմակերպությունների և անձանց ՀՀ ռեեստրում «Մաքս Ֆիշ» ՍՊԸ կազմակերպության կարգավիճակը «ուժեղացված լաբորատոր հսկողություն»-ից փոխվել է որպես «ժամանակավորապես սահմանափակված»։ Սահմանափակման մասին «Մաքս Ֆիշ» ՍՊԸ-ն տեղեկացվել է: ՌԴ լիազոր մարմինը խնդրել է պարզել խախտման հանգամանքները: Տեսչական մարմինը կձեռնարկի պետական վերահսկողության միջոցառումներ «Մաքս Ֆիշ» ՍՊԸ-ում, որոնց արդյունքների մասին կտեղեկացվի լրացուցիչ: Վերջին անգամ «Մաքս Ֆիշ» ընկերությունում ՍԱՏՄ-ն վերահսկողություն է իրականացրել 2023թ-ին, խախտումներ չեն հայտնաբերվել: