Հայաստանի արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը հունիսի 24-ին կայցելի Չինաստան։ Այս մասին հայտնել է Չինաստանի արտաքին գործերի նախարարությունը։ Նշվում է, որ Հայաստանի ԱԳ նախարարը Չինաստանում կլինի հունիսի 24-27-ը։ ՀՀ ԱԳ նախարարը Չինաստան է այցելում այդ երկրի արտաքին գործերի նախարար Վանգ Յիի հրավերով։