Փաշինյանը համաձայնվել է Ադրբեջանի հերթական պահանջին՝ փոխել ՀՀ Սահմանադրությունը․ ԶԼՄ
Լուսանկարը՝ yerevan.today
«Հրապարակ» թերթը գրում է.
«Նիկոլ Փաշինյանը համաձայնություն է տվել Ադրբեջանի հերթական պահանջին՝ փոխել ՀՀ Սահմանադրությունը, մասնավորապես, հրաժարվել Անկախության հռչակագրին հղումից։
Սրա մասին է վկայում վաշինգտոնյան համաձայնագրի առաջին կետի արձանագրումն այն մասին, որ խաղաղության պայմանագրի նախաստորագրումից հետո «մենք ընդունեցինք Համաձայնագրի ստորագրմանը և վերջնական վավերացմանը հասնելու ուղղությամբ հետագա գործողությունները շարունակելու անհրաժեշտությունը և ընդգծեցինք մեր երկու երկրների միջև խաղաղության պահպանման ու ամրապնդման կարևորությունը»։
Այս համաձայնությունից հետո պաշտոնական Բաքվից բացահայտեցին, որ տնային առաջադրանք են տվել Փաշինյանին, որ նա Սահմանադրությունը պետք է փոխի, որից հետո միայն պայմանագրի վերջնական տարբերակն իրենք կստորագրեն։ Նշենք, որ տևական ընդմիջումից հետո սահմանադրական բարեփոխումների խորհուրդը շաբաթներ առաջ նիստ էր հրավիրել:
Մեր տեղեկություններով, այս խորհուրդն առաջիկայում ակտիվ նիստեր է անցկացնելու, որ նոր սահմանադրություն գրեն՝ փորձելով այն ներկայացնել որպես ՀՀ հասարակության կողմից իրենց առաջադրված պահանջ»։