14.08.2025
Լուսանկարը՝ yerevan.today
prev Նախորդ նորություն

Կարապետյանների 500 մլն դոլարանոց հայցը և հնարավոր լուծումները

Հայաստանի կառավարությունը կանգնած է լուրջ իրավական ու ֆինանսական փորձության առաջ․ Ստոկհոլմի արբիտրաժում քննվելու է «Հայաստանի էլեկտրական ցանցերի» շուրջ ներդրումային վեճը։


Կարապետյանները պահանջում են 500 միլիոն դոլար փոխհատուցում, իսկ կառավարությունը արդեն անտեսել է տրիբունալի միջանկյալ որոշումները։


Նման գործերի նախադեպերը հուշում են, որ գինը կարող է շատ բարձր լինել․


• Յուկոս ընդդեմ Ռուսաստանի – Միջազգային արբիտրաժը Ռուսաստանի դեմ կայացրեց ավելի քան 50 միլիարդ դոլարի վճիռ՝ պայմանագրային ու իրավական պարտավորությունների խախտման համար։


• Օքսիդենտալ ընդդեմ Էկվադորի – Պետությունը պարտավորվեց վճարել 1,77 միլիարդ դոլար, երբ միակողմանի խզեց ներդրումային պայմանագիրը։


• Գաբրիել Ռիսորսես ընդդեմ Ռումինիայի – Ոսկու հանքի նախագիծը կասեցնելու համար ընկերությունը պահանջեց 4,4 միլիարդ դոլար․ գործը դեռ ընթացքի մեջ է, բայց արդեն լուրջ հարված է երկրի ներդրումային հեղինակությանը։


Հիմա դիտարկենք, թե ինչ սցենարներ են սպասվում Հայաստանին.


• Լավագույն սցենար – Փոխզիջման արդյունքում գումարը կրճատվում է մինչև 100-150 մլն դոլար։ Սա, իհարկե, մեծ բեռ է, բայց կառավարելի։


• Միջին սցենար – Արբիտրաժը պարտավորեցնում է վճարել պահանջի մոտ կեսը՝ 250 մլն դոլար։ Սա կկազմի պետական բյուջեի ծախսերի շուրջ 3%, և հնարավոր է ստիպի կրճատել ծրագրեր կամ վերցնել նոր պարտք։


• Վատագույն սցենար – Արբիտրաժը պարտավորեցնում է վճարել պահանջի ամբողջական գումարը՝ 500 մլն դոլար + տոկոսներ։ Սա կհասնի շուրջ 550-600 մլն դոլարի, ինչը հավասար է Հայաստանի տարեկան առողջապահական ծախսերի չափին և կբարձրացնի պետական պարտքի մակարդակը առնվազն 2,5-3 տոկոսային կետով։


Ամեն դեպքում, Հայաստանը կկանգնի նոր ֆինանսական ու իմիջային ճգնաժամի առաջ։


Քաղաքագետ Սուրեն Սուրենյանց