8.08.2025
Նազելի Բաղդասարյանը հերքել է պնդումները, թե ՀՀ-ն համաձայնվել է «միջանցքային» լուծումների
prev Նախորդ նորություն

Հայաստանն ու ԱՄԷ-ն քննարկել են էներգետիկ և ավիացիոն ոլորտներին վերաբերող հարցեր

ՏԿԵ նախարար Դավիթ Խուդաթյանն այսօր ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Արաբական Միացյալ Էմիրությունների արտակարգ և լիազոր դեսպան տիկին Նարիման Ալ Մուլլային։ Այդ մասին տեղեկանում ենք նախարարի Ֆեյսբուքի էջից:


«Ողջունել եմ դեսպանին և ընդգծել, որ Հայաստանն ու ԱՄԷ-ն համագործակցության հարուստ օրակարգ ունեն։ Հանդիպման ժամանակ քննարկել ենք ջրային ռեսուրսների կառավարման ոլորտում համագործակցությանն առնչվող հարցեր։ Անդրադարձ է կատարվել նաև էներգետիկ և ավիացիոն ոլորտներին վերաբերող հարցերին»,- նշված է գրառման մեջ: