8.08.2025
Երևանի հեռուստաաշտարակից թվային հեռուստատեսային հեռարձակումը ժամանակավորապես կդադարեցվի
prev Նախորդ նորություն

Խաղաղությունը հավերժ չէ, հարկավոր է աշխատանք տանել և պահպանել այն - Ռուբիո

ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն հույս է հայտնել, որ Հայաստանը և Ադրբեջանն օգոստոսի 8-ին կստորագրեն համաձայնագիր, որը սկիզբ կդնի երկու երկրի միջև խաղաղության համաձայնագրին։ Այս մասին նա հայտնել է EWTN հեռուստաընկերությանը տված հարցազրույցում։


«Նախագահը հանձնառու է խաղաղությանը և հանձնառու է լինել խաղաղության նախագահ։ Եվ այսպես, մենք տեսանք, որ երբ Հնդկաստանն ու Պակիստանը պատերազմի մեջ մտան, մենք ուղղակիորեն ներգրավվեցինք, և նախագահը կարողացավ հասնել խաղաղության։ Ավելի վերջերս՝ Կամբոջայի և Թաիլանդի դեպքը, Ադրբեջանն ու Հայաստանը…. հուսով եմ՝ այս ուրբաթ օրը մենք կստորագրենք համաձայնագիր և սկիզբ կդնենք այնտեղ խաղաղության համաձայնագրին։ Կոնգոյի Դեմոկրատական Հանրապետություն-Ռուանդա՝ 30-ամյա պատերազմ, 7 միլիոն զոհ. մենք կարողացանք նրանց այստեղ բերել՝ այն ստորագրելու համար», - ասել է Ռուբիոն։


Նա հավելել է, որ խաղաղությունը հավերժ չէ, հարկավոր է աշխատանք տանել և պահպանել այն։ Ավելի վաղ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ ամերիկյան կողմը բավական երկար համագործակցել է Հայաստանի և Ադրբեջանի հետ, ինչի շնորհիվ հնարավոր է եղել հասնել Հայաստանի և Ադրբեջանի միջև «պատմական» խաղաղության կնքման, որը տեղի կունենա օգոստոսի 8-ին Սպիտակ տանը։