ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը ցավակցել է ՀՀ Ազգային հերոս Նիկոլայ Ռիժկովի մահվան կապակցությամբ. "Ցավով տեղեկացա ՀՀ ազգային հերոս, ականավոր պետական և քաղաքական գործիչ Նիկոլայ Ռիժկովի մահվան մասին: Անուրանալի է Նիկոլայ Իվանովիչի ավանդը 1988 թվականի աղետալի երկրաշարժից հետո Հայաստանի վերականգնման գործում: Հայ ժողովուրդը միշտ ջերմությամբ և երախտագիտությամբ է հիշում Նիկոլայ Ռիժկովի կատարած աշխատանքը, սերը և հարգանքը մեր ժողովրդի հանդեպ:Ցավակցում եմ Նիկոլայ Ռիժկովի ընտանիքին և մտերիմներին":