6.08.2025
Շուրջ 1000 հայկական բեռնատար է հերթագրվել՝ Վերին Լարսի անցակետը հատելու համար
prev Նախորդ նորություն

«Հայաքվե». 44-օրյա պատերազմը կանխորոշված պարտություն էր

«Հինգ տարվա հեռավորությունից վերլուծելով 44-օրյա պատերազմին նախորդած, ընթացքում տեղի ունեցած եւ դրան հաջորդած հիմնական դեպքերի տրամաբանությունը` կարելի է եզրակացնել, որ պատերազմում հայկական կողմի պարտությունը փաստացի կանխորոշված էր»։ Այս մասին հայտարարություն է տարածել «Հայաքվե» ազգային քաղաքացիական միավորումը։


«Եվ դա` ոչ այնքան ռազմական ուժերի բալանսով (2016-ից ի վեր այն արմատապես չէր փոխվել), այլ Հայաստանում իշխանության եկած նոր ուժի վճռականությամբ՝ ամեն գնով ազատվելու Արցախից, որն այն ավելորդ տնտեսական բեռ էր համարում, եւ հարեւանների (իրականում՝ թշնամիների) հետ առեւտրային հարաբերությունների վերականգման հիմնական խոչընդոտ։


2020 թ․ այս թեզը հնարավոր չէր հանրայնացնել, քանզի հայ հասարակության մեծ մասը դա որեւէ կերպ չէր ընդունի, ուստի պարտությանը պետք էր տանել քողարկված միջոցներով՝ վարկաբեկելով եւ պաշտոնանկելով փորձառու ռազմական ղեկավարներին, կազմալուծելով մոբիլիզացիոն պատրաստության համակարգը, անհիմն պատրվակներով սահմանափակելով բյուջեից պաշտպանական հատկացումները, եւ այլն»,–ասված է հայտարարության մեջ։

Իշխանությունները տեղապահ խամաճիկ-քահանայի փնտրտուքի մեջ են. հայտարարություն
Հաջորդ նորություն next