Քիչ առաջ դատարանն արդարացրեց ՀՀ երրորդ նախագահին՝ հերքելով դատախազության ապացույցները, թե նախագահության տարիներին Սերժ Սարգսյանը կազմակերպել է պետբյուջեից մոտ կես միլիարդ դրամի հափշտակությունը։ Խոսքը, այսպես կոչված, "դիզվառելիքի գործի" մասին է: Հիշեցնենք, Սերժ Սարգսյանը գործով իրեն առաջադրված մեղադրանքը չի ընդունել, պաշտպանները գործընթացը որակել էին քաղաքական հետապնդում։ Նշենք, որ անգամ եթե դատարանը այլ վճիռ կայացներ և մեղավոր ճանաչեր նախկին նախագահին, վերջինս չէր ազատազրկվի՝ գործի վաղեմության ժամկետն անցնելու հետևանքով: