5.08.2025
Քաղբանտարկյալ Աղվան Արշակյանի խոշտանգումը պետք է անհապաղ դադարեցվի. փաստաբան
prev Նախորդ նորություն

Ե՞րբ ՀՀԿ-ն կհայտարարի՝ մասնացելո՞ւ է 2026-ի ընտրություններին, թե ոչ

Կարճ ժամանակ հետո պարզ կլինի՝ Հանրապետական կուսակցությունը կմասնակցի՞ առաջիկա ընտրություններին, թե՞ ոչ: Այս մասին կալանավորումից հետո առաջին  ասուլիսի ժամանակ ասաց ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը։


Նրա խոսքով՝ ՀՀԿ-ն դեռ չի կայացրել նման որոշում ո՛չ մասնակցելու, ո՛չ չմասնակցելու վերաբերյալ, նման քննարկում դեռ չի եղել, որովհետև դեռ պատեհհ ժամանակը չէ.


«Եթե մենք խոսում ենք մինչև ընտրությունները Նիկոլին հեռացնելու մասին ու զուգահեռ խոսում ենք ընտրությունների մասին, ապա ստացվում է, որ մենք նիկոլիզմ ենք անում․ իրար բացառող երկու բանի մասին ենք խոսում»,- նշեց Աշոտյանը։


Անդրադառնալով քաղաքական դաշտին, Արմեն Աշոտյանն ասաց, որ Հայաստանում քաղաքական նոր ուժերի ստեղծման համար կա պարարտ հող, ՀՀԿ-ն է, նրա խոսքով, շահագրգռված է նոր ուժերի մուտքով, այդ թվում՝ կալանքի տակ գտնվող Սամվել Կարապետյանի անվան հետ կապվող նոր քաղաքական զարգացումների մասով:


"Բայց ես կարծում եմ, որ մենք այս դաշտում մի քիչ շտապում ենք: Ես կուզենամ, որ Սամվել Կարապետյանի քաղաքական պրոեկտով զբաղվող թիմը հարցուպատասխաններից հանկարծ չշտապի, այս լրատվաքաղաքական դիսկուրսը չպետք է շտապեցնի այդ մարդկանց, ոչ էլ ուշացնի: Հանրապետականն ընդդիմադիր բոլոր ուժերի համար քաղաքական դաշտում լավ ընկեր է»,- հավաստիացրեց Աշոտյանը:


 

Թբիլիսին պատրաստակամ է նպաստելու Երևանի և Բաքվի միջև երկխոսությանը. Կոբախիձե
Հաջորդ նորություն next
 «Զանգեզուրի միջանցքը» առաջ մղելու փորձը կհանդիպի Իրանի կոշտ արձագանքին. Վելայաթի
05.08.2025
«Զանգեզուրի միջանցքը» առաջ մղելու փորձը կհանդիպի Իրանի կոշտ արձագանքին. Վելայաթի