11.07.2025
Հայկական կոնյակի արտահանման հետ կապված խնդիրներ չկան. Գևորգ Պապոյան
22.08.2024
Հայկական կոնյակի արտահանման հետ կապված խնդիրներ չկան. Գևորգ Պապոյան

Հայաստանի էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը հայտարարել է, որ այս պահին հայկական կոնյակի արտահանման և վաճառքի հետ կապված որևէ խնդիր չկա։ Օգոստոսի 22-ին լրագրողների հետ ճեպազրույցի ընթացքում նա նշեց, որ բիզնեսից որևէ ահազանգ չի ստացվել։ Պապոյանը նաև մեկնաբանել է ռուսական մամուլում հայկական կոնյակի հնարավոր խնդիրների մասին հրապարակումները՝ ընդգծելով, որ մինչև պաշտոնական պատասխանի ստացումը, այս հարցի քննարկումն անհարկի է։ Նախարարը հավելեց, որ 2025 թվականին Հայաստանում նախատեսվում է ստեղծել իզոտոպային լաբորատորիա, որը հնարավորություն կտա անհրաժեշտ ուսումնասիրություններն անցկացնել տեղում։ Ներկայումս բոլոր հայկական կոնյակները անցնում են իզոտոպային լաբորատոր հետազոտություններ Ռուսաստանում, առանց որոնց նրանց վաճառքը ռուսական շուկայում հնարավոր չէ։