ՀՀ էկոնոմիկայի նախարարությունը չի ստացել Ռուսաստանում անցկացված հետազոտության արդյունքները։ Sputnik Արմենիային այս մասին հայտնեցին գերատեսչության մամուլի ծառայությունից։ Այսօր հայտնի դարձավ, որ «Անտիկոնտրաֆակտ» ասոցիացիան և Ռուսաստանի կոնյակ, սպիրտ և ալկոհոլային խմիչք արտադրողների միությունը համատեղ հետազոտություն են անցկացրել և պարզել, որ ռուսական խանութներում վաճառվող հայկական կոնյակների գրեթե 90%-ն անվտանգ չեն, իսկ արտադրանքի մոտ կեսը պարունակում է ոչ խաղողի սպիրտ: «Պաշտոնական ծանուցում և հետազոտության հիմքերը չենք ստացել, թեմային կանդրադառնանք փաստերին ծանոթանալուց հետո»,– Sputnik Արմենիային ասացին ՀՀ էկոնոմիկայի նախարարությունից։ Նշենք, որ «Անտիկոնտրաֆակտը» դիմել է ՌԴ գլխավոր դատախազություն, Դաշնային մաքսային ծառայություն և Ռոսալկոգոլտաբակկոնտրոլ՝ խնդրելով ուժեղացնել Հայաստանից ներկրվող ալկոհոլային արտադրանքի վերահսկողությունը։