22.08.2025
Հակակշիռների ինստիտուտը՝ ընդդեմ միայնակ որոշողի
prev Նախորդ նորություն

Ալիևը սպառնում է պատերազմի պատրաստությամբ

Մինչև հայաստանյան կառավարիչները «աչքալուսանք» են տալիս, որ խաղաղությունն արդեն հաստատվել է, Ալիևը օկուպացված Քարվաճառից պատասխանում է, որ աշխարհում տիրող անկանխատեսելի իրավիճակներն Ադրբեջանին ստիպում են պատրաստ լինել պատերազմի:


Ավելին, Ալիևը նշել է, որ իրենք շարունակելու են ռազմական մեծաքանակ գնումներն ու առկա սպառազինության արդիականացումը, հատուկ նշանակության զորքերի ընդլայնումը և այլն:


Սա այն դեպքում, որ Փաշինյանը խոսելով պատերազմի ավարտված լինելու մասին, նույն օրը ակնարկում էր, որ ռազմական բյուջեի ավելացման կարիք չկա:


Սակայն ամենախնդրահարույցն ու անթույլատրելին այն է, որ Փաշինյանի հետ ջերմ լուսանկարվող ու «խաղաղության» շուրջ պայմանավորվող Ալիևը վիրավորել է նաև հայ ժողովրդին նշելով, որ ուզում է բաց խոսել Հայաստանը հիվանդ հասարակությունը ունի:


Իշխանությանն ու անձամբ Փաշինյանին տարբեր առիթներով ծաղրելուց ու վիրավորելուց հետո Ադրբեջանի նախագահն անցել է հայ հասարակության պիտակավորմանը, ինչը հստակ ցուցիչ է ադրբեջանցիների իրական տրամադրությունների և ցանկությունների մասին:


ԱԺ "Պատիվ ունեմ" խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյան

Բաքվի վարչախումբը փորձում է պահպանել դեմքը
Հաջորդ նորություն next