Հետաքրքիր կրկեսային շոու Christmas Story («Սուրբ Ծննդյան պատմությունը») Երևանում. փրկիր տոնը կախարդական հեքիաթի հերոսների հետ միասին: Դեկտեմբերի 20-ից Հաղթանակի զբոսայգում «Մայր Հայաստան» հուշարձանի հարևանությամբ կմեկնարկի տարվա ամենաբազմաժանր ընտանեկան կրկեսային շոուն՝ Christmas Story-ն։ Սա վառ պատմություն է Սուրբ Ծննդյան փրկության մասին, որտեղ բարությունը առճակատվում է է Ձյունե թագուհու հմայքին: Հերոսներին վիճակված է հաղթահարել բազմաթիվ փորձություններ՝ տոնը մարդկանց սրտեր վերադարձնելու համար։ Հանդիսատեսին սպասվում է հետաքրքիր հնարքներով, զարմանալի կատարումներով և ջերմ հույզերով լի ճանապարհորդություն: Շոու ծրագրում.• Ակրոբատներ՝ օդային և ոչ միայն,• ծաղրածուներ,• ձեռնածուներ («ժանգլյորներ»),• Էկվիլիբրիստներ,և այլ ժանրերի արտիստներ, որոնք տոնը կստեղծեն հենց ձեր աչքի առաջ: Christmas Story-ն շոու է, որտեղ ներդաշնակորեն համադրվում են ամենատարբեր ժանրերը՝ դասելով այն Հայաստանի ամենամեծ շոու-նախագծերի շարքում։ Հատուկ այս նախագծի համար ստեղծվել են արտիստների բոլորովին նոր կերպարներ, թարմացվել են դեկորացիաները, որպեսզի հանդիսատեսն ամբողջովին ընկղմվի տոնական հեքիաթի մեջ։ Կազմակերպիչներ. Շոուի հեղինակները Անդրանիկ և Գևորգ Վարդանյան եղբայրներն են՝ աշխարհահռչակ «America’s Got Talent», «Britain’s Got Talent» և «Spain’s Got Talent» և այլ հեղինակավոր նախագծերի մասնակիցները։ Նրանց վարպետությունն ու յուրօրինակությունը Christmas Story-ն դարձրել են իրադարձություն, որը չի կարելի բաց թողնել: Տեղեկատվություն հանդիսատերի համար. ամեն օր՝ դեկտեմբերի 20-ից, ժամը17:00-ին (հանգստյան օրերին՝ 13:00-ին և 17:00-ին): Վայրը՝ Երևան, Հաղթանակի զբոսայգի, «Մայր Հայաստան» հուշարձանի հարևանությամբ։ Տոմսերն արդեն վաճառվում են:Բաց մի թողեք ձեզ և ձեր մտերիմներին իսկական ամանորյա հեքիաթի մթնոլորտ նվիրելու հնարավորությունը։