27.08.2025
Արսեն Թորոսյանի պատգամավորի լիազորությունները դադարել են
prev Նախորդ նորություն

«Եռաբլուր»-ում տեղի կունենա «Արցախի կանչը» հուշահամալիրի բացման հանդիսավոր արարողությունը

Սեպտեմբերի 2-ին, ժամը 10:00-ին «Եռաբլուր» զինվորական պանթեոնում տեղի կունենա «Արցախի կանչը» հուշահամալիրի բացման հանդիսավոր արարողությունը։

Հուշակոթողը նվիրված է Արցախյան պատերազմներում նահատակված հերոսների, Արցախում հանգչող մեր հայրենակիցների, ինչպես նաև սեպտեմբերի 25-ին Պաշտպանության բանակի վառելիքի պահեստում տեղի ունեցած ողբերգական պայթյունի հետևանքով զոհվածների անմար հիշատակին։

Արարողության շրջանակում կիրականացվի խաչքարերի օրհնության կարգ, իսկ հուշակոթողի պատվանդանին կզետեղվեն ծաղիկներ։