13.10.2025
Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի քարտուղար կնշանակվի Վիլեն Արևշատյանը
prev Նախորդ նորություն

Արսեն Թորոսյանի պատգամավորի լիազորությունները դադարել են

ՀՀ ԱԺ պատգամավոր Արսեն Թորոսյանի` պատգամավորի լիազորությունները դադարած համարելու մասին արձանագրությունը.


«Հիմք ընդունելով պատգամավորի հրաժարականի մասին դիմումը եւ առաջնորդվելով «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքի 154-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետի եւ 155-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետի պահանջներով` դադարած համարել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության համապետական ընտրական ցուցակով ընտրված պատգամավոր Արսեն Թորոսյանի` պատգամավորի լիազորությունները»,- նշված է ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի ստորագրած արձանագրության մեջ:


Հիշեցնենք, Արսեն Թորոսյանը նշանակվելու է Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար:


 

«Եռաբլուր»-ում տեղի կունենա «Արցախի կանչը» հուշահամալիրի բացման հանդիսավոր արարողությունը
Հաջորդ նորություն next
 Լուսանկարը` hetq.am
13.10.2025
Ստեղծվել է «Արցախն իմ սրտում» նոր բարեգործական հիմնադրամ