14.10.2025
Լուսանկարը` aptangarsk.ru
prev Նախորդ նորություն

ՀՀ ՊՆ դիրքերից մեկից զինծառայողը hրազենային վիրավnրումով տեղափոխվել է հոսպիտալ

Shamshyan.com-ի տեղեկություններով՝ երեկ՝ օգոստոսի 25-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում։


ՀՀ Պաշտպանության նախարարության ռազմական ոստիկանության Գեղարքունիքի ռազամական ոստիկանությունում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ ՀՀ ՊՆ զորամասերից մեկի դիրքերում կրակոց է հնչել և կա վիրավոր։


Տեղում պարզվել է, որ ստացված օպերատիվ տեղեկությունը հավաստի է և վիրավորը տեղափոխվել է Երևանի «Մուրացան» զինվորական հոսպիտալ։


Դեպքի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ։


Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ հիվանդանոց տեղափոխված զինվորը Արարատի մարզի բնակիչ է։


 

«Իջևանի անտառտնտեսությունում» ապօրինի ծառեր են հատվել. պատճառվել է 43 միլիոն դրամի վնաս
Հաջորդ նորություն next
 Լուսանկարը` hetq.am
13.10.2025
Ստեղծվել է «Արցախն իմ սրտում» նոր բարեգործական հիմնադրամ