Ազգային ժողովը արտահերթ նիստում կողմ քվերակեց աջ ղեկով ավտոմեքենաները Հայաստան ներմուծելու նախագծին, համաձայն որի դրանց ներմուծումը հնարավոր է մինչև ընթացիկ տարվա մայիսի 1-ը: Խոսքը, նշենք, միայն այն ավտոմեքենաների մասին է, որոնք ձեռք են բերվել մինչեւ 2018 թվականի դեկտեմբերի 31-ը: «Աջ ղեկով ավտոմեքենաների ներմուծման արգելքի մասին» օրենքի փոփոխությունները հաստատվեցին միաձայն՝ 97 պատգամավոր «կողմ» է քվեարկեց: Հիշեցնենք, ՀՀ աջ ղեկով ավտոմեքենաների ներմուծումն արգելվեց 2018 թվականի ապրիլից: Չնայած այս արգելքին, ներմուծողները շարունակում էին ավտոմեքենաներ ձեռք բերել, հույս ունենալով, որ արգելքը ընդամենը 6 ամսով է: Արդյունքում հունվարից մի քանի հարյուր աջակողմյան կառավարման համակարգով ավտոմեքենա է կուտակվել Բագրատաշեն անցակետում: