ԱՄՆ-ի բանակը մտադիր է իսրայելական «Երկաթե գմբեթ» ՀՕՊ երկու համակարգ ձեռք բերել: Այդ մասին ասել է ամերիկյան բանակի մամուլի խոսնակ Փաթրիկ Սեյբերը: Այն կոչված է լինելու պաշտպանել ամերիկացի զինվորներին որոշակի բարձրություն ունեցող կրակոցներից և փոքր շառավղով հրթիռներից: ԱՄՆ-ը ձեռք կբերի 2 մարտկոց և 240 հրթիռ: Գործարքի արժեքն է 373 մլն դոլար: Համակարգը նախատեսված է հրթիռները և հրետանային արկերը որսալու համար։