ՌԴ-ի պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուի այցը Թուրքիա կարող է նպաստել Սիրիայում իդլիբ-ռոժավյան հանգույցի կազմաքանդմանն ու վերջ դնել տարածաշրջանային պատերազմին: Այդ մասին հայտարարել է ռազմական փորձագետ Բորիս Ռոժինը: Ըստ նրա, Անկարան իբր թե պատրաստ է թույլ տալ նախագահ Բաշար Ասադին Իդլիբը մաքրել ծայրահեղականներից: Դրա փոխարեն նրանք ցանկանում են ստանալ Ռոժավայի քրդերի դեմ ռազմական գործողություններ սկսելու թույլտվություն: Փորձագետը նշել է, որ չպետք է մոռանալ ԱՄՆ-ն մասին, որը ցանկանում է դուրս բերել իր զորքերը Սիրիայից, ինչպես նաև խաթարել Անկարայի ու Մոսկվայի կապերը: