18.05.2025
Պատրաստ եմ դեմ առ դեմ հանդիպել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ. Փաշինյան
28.07.2018
Պատրաստ եմ դեմ առ դեմ հանդիպել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ. Փաշինյան

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը պատրաստ է քննարկել ղարաբաղյան հակամարտության կարգավորումն Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ անձնական հանդիպման ընթացքում: Այդ մասին Փաշինյանը հայտարարել է Al-Jazeera-ին տված հարցազրույցում: «Պատրաստ եմ դեմ առ դեմ հանդիպել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ ղարաբաղյան հակամարտության կարգավորման նպատակով»,-ասել է վարչապետը: Ըստ նրա, բանակացությունները հնարավոր են բացառապես խաղաղ մթնոլորտի պայմաններում: «Մենք ունենք հակամարտությունը կարգավորելու իրական կամք և իրական ցանկություն: Մենք պատրաստ ենք բանակցությունների, սակայն, ես պնդում եմ, որ մենք ոչինչ չենք անելու ահաբեկման մթնոլորտում: Կարևոր է խաղաղության մթնոլորտ ստեղծել»,-ասել է Փաշինյանը: Վարչապետը վստահություն է հայտնել, որ Բաքուն գիտակցաբար է սրում իրավիճակն Արցախի Հանրապետության շուրջ: Ըստ նրա, այդպիսով Ալիևի կառավարությունը շեղում է ադրբեջանցիների ուշադրությունը ներքին խնդիրներից: Ավելի վաղ Փաշինյանը «Էխո Մոսկվի» ռադիոկայանին տված հարցազրույցում հայտարարել էր, որ Ռուսաստանն ունի բոլոր միջոցները թույլ չտալու համար նոր սրացում տարածաշրջանում և զերծ պահելու համար Ադրբեջանին ՀՀ և Արցախի վրա հարձակվելուց: