Արտաշատի սահմանապահ ջոկատի ռուս սահմանապահները ձերբակալել են հայ-թուրքական սահմանն ապօրինի հատած հերթական անձին: Վերջինիս մոտ փաստաթղթեր չեն հայտնաբերվել, բայց նախնական տվյալներով՝ սահմանախախտը Աֆղանստանի Իսլամական Հանրապետության քաղաքացի է: Նշվում է, որ սահմանախախտը կյանքի լավագույն պայմանների փնտրտուքներով, առանց խոչընդոտների հատել է պակիստանա-աֆղանական, աֆղանա-իրանական, այնուհետ իրանա-թուրքական սահմանները և միայն Հայաստան մտնելու փորձի ժամանակ ձերբակալվել ռուս սահմանապահների կողմից: Նա փոխանցվել է համապատասխան մարմիններին՝ միջադեպի հանգամանքները պարզելու համար: