ՀՀ Ազգային ժողովի պատգամավոր Սամվել Ալեքսանյանի ընտանիքին պատկանող «Ալեքս հոլդինգ» ընկերությունում կատարված ստուգումների արդյունքում պարզվել է, որ ընկերությունը 5,2 միլիարդ դրամի խախտում է թույլ տվել։ Այս մասին հայտնել է ՊԵԿ խոսնակ Լուսինե Մկրտչյանը։ ««Ալեքս Հոլդինգում» կատարվել է բյուջեի հետ փոխհարաբերությունների ճշտության ստուգում և արձանագրվել է ավելի քան 5 միլիարդ դրամ բյուջե վճարման ենթակա լրացուցիչ հարկային պարտավորություն», - ասել է նա, հայտնում է "Ազատություն" ռադիոկայանը։