Հնդկաստանը Ռուսաստանից С-400 համակարգերը ձեռք կբերի ռուբլով: Այդ մասին պատմել է ՌԴ փոխվարչապետ Յուրի Բորիսովը: ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը և Հնդկաստանի վարչապետ Նարենդրա Մոդին համակարգերի մատակարարման վերաբերյալ պայմանավորվել են 2016-ի հոկտեմբերին: Պայմանագիրը կնքվել է այս տարվա հոկտեմբերի սկզբին: С-400 համակարգերի ձեռք բերումը Հնդկաստանի համար 5,43 մլրդ դոլար կարժենա: