29.11.2024
ՌԴ-ում պատրաստ են փուլ առ փուլ հանել սահմանափակումները Վրաստանի հանդեպ
prev Նախորդ նորություն

Ոչ ոք պատասխանատվությունից չի խուսափի. Բախտաձե

Թբիլիսիում հունիսի 20-ի հանրահավաքում անկարգությունների գործի հետաքննությունը շարունակվում է, և ինչպես իրավապահները, որոնք ցրելիս գերազանցել են իրենց լիազորություններն, այնպես էլ քաղաքական գործիչները, որոնք բռնության կոչ են արել, չեն խուսափի պատասխանատվությունից: Այդ մասի այսօր լրագրողներին ասել է Վրաստանի վարչապետ Մամուկա Բախտաձեն:


«Ոչ ոք անպատիժ չի մնա, և գործընթացը, որն ընթանում է հունիսի 21-ից, դրա ակնառու օրինակն է: Պատասխանատվությունից չեն խուսափի նաև, այսպես կոչված, քաղաքական գործիչները, անպատասխանատու մարդիկ, որոնք մեր երիտասարդության անկեղծ բողոքն օգտագործեցին իրենց սադրիչ նպատակներով»,- ասել է նա: