30.08.2026
Փաշինյան-Պուտին հանդիպումը շատ կառուցողական մթնոլորտում է անցել. ՌԴ դեսպան
11.06.2019
Փաշինյան-Պուտին հանդիպումը շատ կառուցողական մթնոլորտում է անցել. ՌԴ դեսպան

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի և ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի վերջին հանդիպումը շատ կառուցողական մթնոլորտում է անցել: Այս մասին լրագրողների հետ հանդիպմանը հայտարարեց ՀՀ-ում ՌԴ դեսպան Սերգեյ Կոպիրկինը:  Նա նշեց, որ նման տեղեկատվություն ունի. «Քննարկվել են երկկողմ հարաբերությունները: Իմ ընկալումն այնպիսին է, որ այս շփումը ևս մեկ քար էր՝ մեր երկրների միջև երկար, արդյունավետ քաղաքական երկխոսություն կառուցելուն ուղղված», - ասաց Կոպիրկինը: Դեսպանը նաև տեղեկացրեց, որ հոկտեմբերին Հայաստանում տեղի կունենա ԵԱՏՄ բարձրագույն տնտեսական խորհրդի նիստը, որին կմասնակցեն ԵԱՏՄ անդամ երկրների ղեկավարները: Ըստ այդմ, ակնկալվում է նաև Պուտինի այցը Հայաստան: «ՀՀ-ՌԴ հարաբերությունները շարունակում են ստաբիլ զարգանալ և մնալ բարձր մակարդակի վրա», - հավելեց դեսպանը: Հիշեցնենք, ՀՀ վարչապետն ու ՌԴ նախագահը հանդիպել են Սանկտ Պետերբուրգում հունիսի 6-ին: