12.01.2025
Time. Էրդողանը փորձում է երկրից դուրս մղել կրթված ու գործարար շերտերին
26.04.2018
Time. Էրդողանը փորձում է երկրից դուրս մղել կրթված ու գործարար շերտերին

Հունիսի 24–ին Թուրքիայում նախատեսված արտահերթ ընտրություններին ընդառաջ նախագահ Էրդողանը բախվում է թուրքական հասարակության պառակտման հետ։ Էրդողանի քաղաքականությունն, որն ուղղված է ձախակողմյան ու կենտրոնամետ ուժերի դևականացմանը հանգեցնում է նրան, որ Թուրքիայի կեսը դիմադրում է նրան ու չի ընկալում նրան, որպես պետության լիդեր։ Այդ մասին հայտարարել է Մերձավորարևելյան քաղաքականության Վաշինգտոնի ինստիտուտի փորձագետ Սոներ Չաղափթայը, փոխանցում է Time–ը։Ըստ նրա, Թուրքիայի առաջնորդը ցանկանում է երկրից դուրս մղել կրթված ու գործարար շերտերին, որոնք ընդդիմանում են նրան։Նա նշել է, որ Էրդողանը շարունակում է ռոմանտիզացնել Օսմանյան կայսրության անցյալն ու ազգերը, որոնք ունեցել են կայսրական անցյալ հեշտ են տրվում այսպիսի քաղաքական գործիչների մանիպուլյացիաներին։