Հայաստանի համար հիմնարար հարցը ինքնիշխանության ամբողջական իրականացնումն ու արտաքին ազդեցությունից անկախությունն է։ Այս մասին «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում հայտարարել է ԱՄՆ ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջոն Բոլթոնը։ «Կարծում եմ, որ ժողովրդի համար կարեւոր է համաշխարհային հարթակում լայն հնարավորություններ ունենալ եւ կաշկանդված չլինել «պատմական կաղապարներով»։ ԱՄՆ տեսանկյունից որքան հզոր է ժողովրդավարությունը, այնքան մեծ հնարավորություններ կան ԱՄՆ–ի եւ այդ արժեքները կիսող մյուս երկրների հետ հաղորդակցվելու»,–հայտարարել է Բոլթոնը։