Սոչիում փետրվարի 14-ին նախատեսված է ՌԴ, Թուրքիայի և Իրանի նախագահներ Վլադիմիր Պուտինի, Ռեջեփ Թայիփ Էրդողանի և Հասան Ռոհանիի հանդիպումը: Կրեմլի պաշտոնական կայքի համաձայն` բանակցությունների ժամանակ կողմրը կքննարկեն հետագա համատեղ քայլերը Սիրիայում իրավիճակի երկարաժամկետ կարգավորման համար: Բացի այդ, նախատեսվում է Վլադիմիր Պուտինի երկկողմ հանդիպումը Իրանի և Թուրքիայի նախագահների հետ: