12.01.2025
ԵՄ-ը դեսպանը հավանել է ներքին վիճակի՝ իշխանությունների առաջարկած լուծումը. Կարապետյան
25.04.2018
ԵՄ-ը դեսպանը հավանել է ներքին վիճակի՝ իշխանությունների առաջարկած լուծումը. Կարապետյան

ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Պյոտր Սվիտալսկիի հետ հանդիպմանը անդրադարձել ենք Հայաստանում ստեղծված ներքաղաքական իրավիճակին՝ երկուստեք կարեւորելով այն երկխոսությամբ եւ Սահմանադրության շրջանակում կարգավորելու անհրաժեշտությունը: Այս մասին ասված է վարչապետի պաշտոնակատարի facebook-ի էջում կատարված գրառման մեջ: Անդրադառնալով ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանին արված՝ խորհրդարանական եւ արտախորհրդարանական քաղաքական ուժերի լայն սպեկտրի մասնակցությամբ քննարկումներ կազմակերպելու առաջարկին՝ ընդգծել եմ, որ բոլոր հարցերը կարող են քննարկվել բանակցությունների սեղանի շուրջ: Դեսպան Պյոտր Սվիտալսկին կարեւորել է իմ՝ ներքաղաքական իրավիճակը հանգուցալուծելու ուղղությամբ ներկայացրած դիրքորոշումը, եւ նշել, որ այն համահունչ է միջազգային գործընկերների դիրքորոշմանը: