17.05.2025
Բարձր ենք գնահատում ԱՄՆ շարունակական աջակցու­թյունը. ՀՀ նախագահը՝ Ջո Բայդենին
04.07.2024
Բարձր ենք գնահատում ԱՄՆ շարունակական աջակցու­թյունը. ՀՀ նախագահը՝ Ջո Բայդենին

Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը շնորհավորական ուղերձ է հղել Ամերիկայի Միացյալ Նահանգների նախագահ Ջո Բայդենին ազգային տոնի՝ Անկախության օրվա կապակցությամբ: «Ամերիկայի Միացյալ Նահանգները Հայաստանի Հանրապետության կարևորագույն գործընկերներից է: Վստահ եմ, որ այսուհետ ևս համատեղ ջանքերով կզարգացնենք մեր երկրների միջև ավելի քան երեսնամյա բազմաշերտ հարաբերությունները։ Բարձր ենք գնահատում Միացյալ Նահանգների շարունակական աջակցու­թյունն ու ջանքերը՝ ուղղված ինչպես Հարավային Կովկասում խաղաղության և կայունության պահպան­մանը, այնպես էլ Հայաստանում ժողովրդավարական ու տնտեսական բարեփոխումների իրականացմանը: Հայ-ամերիկյան համագործակցությանը մեծապես նպաստում են նաև ԱՄՆ-ում բնակվող մեր հայրենակիցները, որոնք նշանակալի ավանդ ունեն երկու ժողովուրդների բարեկամության ամրապնդման գործում»,- մասնավորապես ասվում է նախագահ Խաչատուրյանի ուղերձում: