26.08.2026
Դատախազությունն Արարատ համայնքին է վերադարձրել զբոսայգու հողատարածքը
prev Նախորդ նորություն

Սև ծովից ներթափանցող ցիկլոնը Հայաստան անձրև, կարկուտ և ուժեղ քամի կբերի

Վերջին 3 օրերին Հայաստանը գտնվում էր Իրաքի շրջաններից ներթափանցած արևադարձային տաք օդային հոսանքների ազդեցության գոտում, որոնք հատկապես ակտիվ էին Արարատյան դաշտում, նրա նախալեռնային գոտում և Երևանում։


Այս մասին տեղեկացնում են Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնից:

Օգոստոսի 27-ի երեկոյան ժամերից սկսած այդ տաք օդային հոսանքները կնահանջեն, իրենց տեղը զիջելով Սև ծովից ներթափանցող ցիկլոնին, որը մեր տարածաշրջանում կմնա մինչև օգոստոսի 31-ը ներառյալ։

Այսպիսով, օգոստոսի 27-ի երեկոյան, օգոստոսի 28-31-ին գիշերը և հետկեսօրյա ժամերին շրջանների մեծ մասում սպասվում են ամպրոպային բնույթի կարճատև անձրևներ, առանձին հատվածներում դրանք կլինեն հորդառատ, և կտեղա կարկուտ։ Ամպրոպների ժամանակ սպասվում է քամու ուժգնացում՝ 20-25 մ/վրկ։

Օդի ջերմաստիճանը օգոստոսի 27-30-ը, օգոստոսի 26-ի հետ համեմատ, ցերեկային ժամերին հանրապետության ողջ տարածքում աստիճանաբար կնվազի 7-9 աստիճանով։


 

Գնաճը Հայաստանում յոթ ամսվա ընթացքում կազմել է 4,5%
Հաջորդ նորություն next