26.09.2025
ՀԱՊԿ-ում Հայաստանը հաջողել է. Նիկոլ Փաշինյան
28.03.2019
ՀԱՊԿ-ում Հայաստանը հաջողել է. Նիկոլ Փաշինյան

Շատ են ասում, որ ՀԱՊԿ-ում մենք ձախողել ենք, ինչո՞վ: Ես կարծում եմ, որ ՀԱՊԿ-ում մենք հաջողել ենք: Այս մասին ԱԺ-ում հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:Նրա խոսքով, այսօր Հասյաստանի ձայնը այդ կազմակերպությունում լսելի է, Հայաստանն այսօր ասում է իր ասելիքը և Հայաստանի նկատմամբ հարգանքը մեծացել է.«Այդտեղ մենք մի ժամանակավոր պաշտոն մի ամիս ավել ենք զբաղեցրել, թե պակաս ՝ դա էլ է գնահատման չափանիշ: Բայց ինձ համար գնահատման չափանիշները բոլորովին այլ են»,- հայտարարեց վարչապետը: Հիշեցնենք, Հայաստանը շարունակում է պնդել, որ ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պաշտոնը պետք է մնա Հայաստանին մինչ հատկացված պաշտոնի ժամկետը լրանալը: Վերջին իր ասուլիսի ժամանակ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ եթե ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի նշանակման հարցը լուծվի առանց Հայաստանի կարծիքը հաշվի առնելու՝ կնշանակի, որ ՀԱՊԿ գոյություն չունի: Նման բան լինել չի կարող: Մինչդեռ ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պաշտոնակատար Վալերի Սեմերիկովը հաջորդ օրն իսկ հայտարարեց, որ կազմակերպության գլխավոր քարտուղարի պաշտոնում Բելառուսի թեկնածուի առաջադրվելու համար անհրաժեշտ բոլոր փաստաթղթերն ուղարկվել են կազմակերպության անդամ երկրներին: