Իսրայելը ուրախ չէ, որ Սիրիայում С-300 է հայտնվել, սակայն չի կարող հրաժարվել հարևան երկրում ռազմական գործողությւոններից: Այդ մասին իսրայելական պետական «Կան» ռադիոյին ասել է երկրի ՊՆ ղեկավար Ավիգդոր Լիբերմանը. հայտնում է ՏԱՍՍ-ը: «Ամեն դեպքում` մենք արկածախնդրություն չենք որոնում, մենք միայն պաշտպանում ենք մեր` կենսական նշանակություն ունեցող շահերը»,- նշել է նա: