26.11.2024
Կենտրոնական բանկի կողմից գնված արտարժութային միջոցների ծավալը հասել է 521.8 մլն դոլարի
prev Նախորդ նորություն

Սլովենիան վավերացրել է Հայաստան-Եվրամիություն համաձայնագիրը

Սլովենիան վավերացրել է Հայաստան-Եվրամիություն Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագիրը: Այս մասին ՀՀ-ում ԵՄ դեսպան Անդրեա Վիկտորինիի հետ մամուլի ասուլիսում հայտարարեց ՀՀ փոխարտգործնախարար Ավետ Ադոնցը:


Նրա խոսքով, արդեն 16 երկիր վավերացրել է համաձայնագիրը, ևս 5-ում ավարտին է մոտենում գործընթացը: 


ՀՀ և Եվրոպական միության միջև Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագիրը ստորագրվել է 2017 թվականին նոյեմբերի 24-ին Բրյուսելում: Այն վավերացրել են Բուլղարիան, Չեխիան, Դանիան, Գերմանիան, Էստոնիան, Կիպրոսը, Լատվիան, Լիտվան, Լյուքսեմբուրգը, Հունգարիան, Մալթան, Լեհաստանը, Ռումինիան, Սլովակիան, Ֆինլանդիան, Միացյալ Թագավորությունը: