ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան ավանդական ճեպազրույցի ժամանակ անդրադարձել է Նյու Յորքում ՀՀ և Ադրբեջանի ԱԳՆ ղեկավարների հանդիպմանը և Դուշանբեում Փաշինյան-Ալիև կարճ զրույցին: «Մենք ողջունում ենք այդ դրական միտումները, այժմ կարևոր է դրանք զարգացնելը: Մեր կողմից մենք հնարավորինս կաջակցենք այդ միտումներին»,- նշել է նա: