Ադրբեջանը 2019թ.-ին երկու առևտրային տուն է բացելու Չինաստանում, այդ թվում Պեկինում: Այդ մասին հայտարարել է Ադրբեջանի էկոնոմիկայի նախարար Շահին Մուստաֆաևը: Նա նշել է, որ Չինաստանում այս պահին գործում է Ադրբեջանի երեք առևտրային տուն, ևս երկուսը բացվելու են այս տարի: Նրա խոսքով, Ադրբեջանը ցանկանում է ավելացնել ապրանքաշրջանառություը Չինաստանի հետ:Նախարարը հավելել է, որ Ադրբեջանը Չինաստանում ներդրել է 1.7 միլիարդ դոլար, իսկ չինական ներդրումներն Ադրբեջանում կազմում են 800 միլիոն դոլար: